© 2020 by Creopia Productions.

  • White Facebook Icon
  • White YouTube Icon
  • White Instagram Icon

Ծանոթացեք Creopia ստեղծագործական համայնքի մյուս անդամի՝ Դավիթի հետ։ Եթե հարցնենք Դավիթին, թե ինչ էր անում վերջին 3 տարիներին, կասի՝ առանձնապես ոչ մի բան։ Իրականում ստեղծում էր հարթաքանդակների (սալիկի վրա արված կերամիկական աշխատանքներ) մի ամբողջ շարք, որն անդրադառնում է հին աշխարհի տարբեր մշակույթներին և, որն անվանել է «Հիմնաքար»։ Ահա թե ինչպես է նոր բան ստեղծվում Վանաձորում։ Արվեստը միշտ օգնել է Դավիթին բացահայտել ինքն իրեն ու շրջապատող աշխարհը։ Նրա համար Վանաձորը արվեստով զբաղվելու թերևս ամենահարմար տարածքներից է՝ բնությանը հնարավորինս ավելի մոտ։ Իսկ այն ինչ պակասում է քաղաքին, իրականում խթան է հանդիսանում, որ… ստեղծվի մի նոր բան։ Ավելի վաղ Դավիթն զբաղվել է նաև երաժշտությամբ։ Վանաձորցիներից շատերը կհիշեն «Յան» երաժշտական խմբի ու առանձնապես «Լավ է» երգի մասին։ Նրա համոզմամբ՝ իրականությունից զատ գոյություն ունի նաև այլ իրականություն, իսկ արվեստն օգնում է տեղափոխվել այդ իրականություն։